Երկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. Խուդաթյան

Նռնաձոր-Շվանիձոր
ճանապարհի աշխատանքները ի սկզբանե պայմանագրով նախատեսված է եղել ավարտել 2026թ.
մարտին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և
հավելեց, որ այս պահին հնարավոր է այդ ճանապարհով հասնել Նռնաձոր, թեև դեռ
շինարարական աշխատանքներ են ընթանում և խորհուրդ չի տրվում:

«Ցավոք,
Նռնաձորը երբեք Մեղրիին կապող ճանապարհ չի ունեցել, և երթևեկության համար
ճանապարհը նախատեսված է եղել որպես երկաթգիծ, թալանվել է ժամանակին, հիմա այնտեղ
դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցման տարածք: Որքան էլ երկաթուղու տարածքը
թալանված է, մենք դա դիտարկում ենք որպես երկաթուղի
»,- ասաց նա:

Նախարարի
խոսքով՝ Նռնաձորի ճանապարհի աշխատանքները արագ տեմպով առաջ են գնում, և այս տարի
1-ին մասի աշխատանքները կավարտվեն:

 

 

Leave a Comment