ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնության են հասել. Թրամփ – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ առևտրային գործարքի մասին, որը նախատեսում է այդ երկրի ապրանքների համար ԱՄՆ-ի սակագների իջեցում 50%-ից մինչև 18%, գրում է BBC-ն:

Թրամփի խոսքով՝ Հնդկաստանը առևտրային խոչընդոտները զրոյի կհասցնի և կդադարեցնի ռուսական նավթի գնումը:

Այս հայտարարությունն արվել է մեկ շաբաթ չանցած այն բանից հետո, երբ Հնդկաստանը և Եվրամիությունը հայտարարել էին նշանակալից առևտրային գործարքի մասին:

Մոդին էլ հայտարարել է, որ «ուրախ է», որ ԱՄՆ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել:

Թրամփն ասել է, որ Մոդիի հետ առավոտյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրի և ռուս-ուկրաինական պատերազմի հարցերը:

«Նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ նավթ գնել ԱՄՆ-ից և, հնարավոր է, Վենեսուելայից», – շեշտել է ԱՄՆ նախագահը:

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Մոդին պարտավորվել է գնել ավելի քան 500 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ, ներառյալ էներգետիկան, տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և ածխային արտադրանքը:

ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև առևտրային հարաբերությունները լարված էին օգոստոսից, երբ ԱՄՆ-ն 50% մաքսատուրքեր էր սահմանել Հնդկաստանից ապրանքների համար:

Leave a Comment