Ձերբակալվել է Կիևի հրահանգով Մոսկվայի մարզում պայթյուն ծրագրող օտարերկրացի. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20260203/dzerbakalvel-e-kievi-hrahangvov-mvoskvaji-marzum-pajtjun-tsragrvogh-otarerkraci-adts-98342005.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ФСБ задержала иностранца, который должен был устроить теракты на объектах энергетики.

Sputnik Արմենիա

ФСБ задержала иностранца, который должен был устроить теракты на объектах энергетики.

2026-02-03T12:12+0400

true

PT0M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98341837_240:0:1680:1080_1920x0_80_0_0_1550cad6e85f9eae210fd871a171af24.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պայթյուն, ահաբեկչություն, ձերբակալություն, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պայթյուն, ահաբեկչություն, ձերբակալություն, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео

Բաժանորդագրվել

Ուժայինները ձերբակալվածից առգրավել են օգտագործման համար պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչպես նաև հեռախոս, որում ահաբեկչության նախապատրաստման մասին նամակագրություն է հայտնաբերվել համակարգողի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուժայինները ձերբակալել են ուկրաինացի ահաբեկիչների կողմից ուղարկված օտարերկրացու, որը ծրագրում էր պայթյուն իրականացնել Մոսկվայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում, ապա մեկնել կռվելու Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին։

«ՌԴ ԱԴԾ–ն Մոսկվայում ձերբակալել է 1996 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացու, որն առնչություն է ունեցել ուկրաինական հատուկ ծառայությունների շահերում գործող և Ռուսաստանում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության կողմից դիվերսիոն–ահաբեկչական գործողության նախապատրաստմանը… Գործով անցնողը խոստովանական ցուցմունք է տվել ուկրաինական ահաբեկչական կազմակերպության առաջադրանքով դիվերսիա նախապատրաստելու վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ գործով անցնող անձը Telegram-ի միջոցով հավաքագրվել էր ահաբեկչական կազմակերպության անդամի կողմից և «նրա հրահանգով ժամանել էր Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով ահաբեկչություն կատարելու համար, որից հետո նա պետք է մեկներ Ուկրաինա՝ ՌԴ զինված ուժերի դեմ մարտական ​​գործողություններին մասնակցելու համար»։

Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել Ղրիմում

Ուժայինները ձերբակալվածից առգրավել են օգտագործման համար պատրաստի ֆուգասային գործողությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչպես նաև հեռախոս, որում դիվերսիայի նախապատրաստման մասին նամակագրություն է հայտնաբերվել համակարգողի հետ։

Քննիչները քրեական գործ են հարուցել պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման և կրման, ինչպես նաև նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից դիվերսիայի նախապատրաստման հոդվածներով:

Leave a Comment