https://arm.sputniknews.ru/20260203/khvoshvor-hrdeh-tehranum-ajrvum-e-shukaneric-meky-98342189.html
Խոշոր հրդեհ Թեհրանում. այրվում է շուկաներից մեկը
Խոշոր հրդեհ Թեհրանում. այրվում է շուկաներից մեկը
Sputnik Արմենիա
Տեղում հրշեջներ են աշխատում։ Հրդեհի առաջացման պատճառները չեն նշվում։ 03.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-03T12:17+0400
2026-02-03T12:17+0400
2026-02-03T12:17+0400
շուկա
հրդեհ
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98341523_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0c197818e034b11c64e9b2b22b96d1f2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Այսօր առավոտյան Թեհրանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Irna գործակալության տեղեկություններով՝ այրվում է տեղի Ջաննաթ Աբադ շուկան։Կադրերում երևում է, որ կրակը տարածվել է շուկայի մեծ մասի վրա։ Տեղում հրշեջներ են աշխատում։Հրդեհի առաջացման պատճառները չեն նշվում։Հիշեցնենք` անցյալ շաբաթ Իրանի մի քանի քաղաքներում մի շարք պայթյուններ էին որոտացել։ Պայթյուն էր տեղի ունեցել, մասնավորապես, Բանդար Աբբասի բնակելի շենքում, որտեղ մեկ մարդ զոհվել էր, 14-ը՝ վիրավորվել։ Պայթյուններ էին տեղի ունեցել նաև Ահվազում, Կասրե-է-Շիրինում, Աբադանում և Փարանդայում։ Բոլոր այս քաղաքներում ռազմաբազաներ և ռազմավարական այլ օբյեկտներ են տեղակայված։Նշենք, որ արտակարգ իրավիճակների մասին այս հաղորդագրությունները ստացվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին հարվածելու սպառնալիքների ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածները՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»:
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
2026
Լուրեր
am_HY
В районе Тегерана загорелся рынок Джаннатабад
Sputnik Արմենիա
В районе Тегерана загорелся рынок Джаннатабад
2026-02-03T12:17+0400
true
PT0M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98341523_240:0:1680:1080_1920x0_80_0_0_08d4f46b5fee8ab987358d8e7bdc7691.jpg.webp
շուկա, հրդեհ, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, տեսանյութեր, տեսանյութ, видео
շուկա, հրդեհ, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Տեղում հրշեջներ են աշխատում։ Հրդեհի առաջացման պատճառները չեն նշվում։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Այսօր առավոտյան Թեհրանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Irna գործակալության տեղեկություններով՝ այրվում է տեղի Ջաննաթ Աբադ շուկան։
Կադրերում երևում է, որ կրակը տարածվել է շուկայի մեծ մասի վրա։ Տեղում հրշեջներ են աշխատում։
Հրդեհի առաջացման պատճառները չեն նշվում։
Հիշեցնենք` անցյալ շաբաթ Իրանի մի քանի քաղաքներում մի շարք պայթյուններ էին որոտացել։ Պայթյուն էր տեղի ունեցել, մասնավորապես, Բանդար Աբբասի բնակելի շենքում, որտեղ մեկ մարդ զոհվել էր, 14-ը՝ վիրավորվել։ Պայթյուններ էին տեղի ունեցել նաև Ահվազում, Կասրե-է-Շիրինում, Աբադանում և Փարանդայում։ Բոլոր այս քաղաքներում ռազմաբազաներ և ռազմավարական այլ օբյեկտներ են տեղակայված։
Նշենք, որ արտակարգ իրավիճակների մասին այս հաղորդագրությունները ստացվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին հարվածելու սպառնալիքների ֆոնին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածները՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»: