
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի նախագահները երկուշաբթի ստացել են ծանուցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Միշել Բաչելետի թեկնածության առաջադրման մասին, հայտնել է Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Լա Նեյս Քոլինզը։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատարի եւ Չիլիի նախկին նախագահի թեկնածությունն առաջադրել են Չիլին, Բրազիլիան եւ Մեքսիկան համատեղ։
Բաչելետը Լատինական Ամերիկայից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն չէ։ Անցյալ տարվա նոյեմբերին Արգենտինան առաջադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի թեկնածությունը։
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։
Միշել Բաչելետը երկու անգամ զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը՝ 2006–2010 և 2014–2018 թվականներին։ 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի օգոստոսը եղել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։
2018 թվականին աշխարհում տարածվեցին Բաչելետի՝ Չիլիի նախագահի պաշտոնից հեռանալու կադրերը, որտեղ երեւում էին, թե ինչպես են բնակիչները հրաժեշտ տալիս արդեն նախկին նախագահին։