Ռուսական կողմը կրկին հարվածել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին

Ռուսական կողմը կրկին հարվածել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմը թիրախային հարված է հասցրել էներգետիկ օբյեկտներին։ 

«Ռուսները օգտագործել են զգալի քանակությամբ, ավելի քան 70, բալիստիկ հրթիռներ՝ այլ հրթիռների հետ համատեղ, և 450 գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Հարվածները թիրախավորել են Սումիի, Խարկովի և Կիևի մարզերը, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի, Օդեսայի և Վիննիցայի մարզերը»,- գրել է Զելենսկին։

Կիևի քաղաքպետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնել է, որ մայրաքաղաքում այս պահին առանց ջեռուցման է մնում 1170 բազմաբնակարն շենք։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անձամբ խնդրել է Վլադիմիր Պուտինին՝ մեկ շաբաթ ձեռնպահ մնալ Կիևի և այլ քաղաքների ռմբակոծությունից, որը հաստատել է նաև Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment