Փրկարարները կանխել են Արմավիր քաղաքի անասնաբուժական խանութի պահեստի հրդեհի տարածումը


Փետրվարի 3-ին՝ ժամը 08։37-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող անասնաբուժական խանութից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնաբուժական խանութի պահեստում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 08:59-ին: Պահեստում այրվել են մեկ սառնարան և մեկ էլեկտրական վահանակ։


Կանխվել է հրդեհի տարածումը դեպի պահեստի մյուս հատվածներ։

Դիտումների քանակ1

Leave a Comment