Գրիգոր Սահակյան Փետրվարի 1-ին Հայաստանի զինված ուժերը դիմավորեցին նոր իրականության մեջ։ Գրեթե 30 տարի զինվորական ստորաբաժանումներում հոգևորականների ծառայությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը վերջակետ դրեց մի ամբողջ դարաշրջանի։ Վազգեն Սարգսյանի օրոք ստեղծված «Զինված ուժերի հոգևոր առաջնորդության» ինստիտուտը պաշտոնապես լուծարվեց։ Բարեփոխման էությունը հետևյալն է՝ բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, որը «գործուղված» է զորամաս։ Այժմ նա զինվորական սպա է։ Հրամանը հրապարակելիս պաշտպանության նախարարն ընդգծել է․ «Տարբեր մեկնաբանություններից և թյուրիմացություններից խուսափելու նպատակով հրապարակում եմ հրաման, որը կարգավորում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը։ Սա քայլ է դեպի համակարգվածություն և հստակ չափանիշներ»։ Նոր հրամանով Գլխավոր շտաբի հաստիքացուցակում […]