Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի արտաքին գործերի նախարարին հանձնարարել է քննարկել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ պայմանով, որ երկխոսությունն ընթանա սպառնալիքներից զերծ մթնոլորտում և արդարության սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ X-ի իր էջում հրապարակված հայտարարության մեջ Փեզեշքիանը նշել է, որ այս որոշումը կայացվել է տարածաշրջանի բարեկամ կառավարությունների դիմումներից հետո, որոնք վերաբերում էին ԱՄՆ նախագահի կողմից ներկայացված բանակցությունների առաջարկին։ Նախագահի փոխանցմամբ՝ արտաքին գերատեսչության ղեկավարին տրվել են հստակ հրահանգներ՝ դիտարկելու հավասարազոր քննարկումների հեռանկարը, եթե ձևավորվի համապատասխան միջավայր՝ զերծ անհիմն ակնկալիքներից ու ճնշումներից։ Իրանի առաջնորդն ընդգծել է, որ ցանկացած գործընթաց պետք է առաջնորդվի արժանապատվության, խոհեմության ու նպատակահարմարության սկզբունքներով […]