Պետբյուջեի եկամուտները 2025-ին աճել են 11.9%-ով

Պետբյուջեի եկամուտները 2025-ին աճել են  11.9%-ով

3 փետրվարի 2026 – 10:32 AMT

PanARMENIAN.Net – 2025 թվականի ընթացքում պետբյուջեի եկամուտներն ու ծախսերն աճ են գրանցել՝ նախորդ տարվա համեմատ։ Տվյալները ներկայացվել են Ֆինանսների նախարարության հրապարակած՝ Մակրոտնտեսական զարգացումների ամփոփագրում:

Պետական բյուջեի եկամուտները 2025թ հունվար-դեկտեմբերին կազմել են 2 տրլն 886 մլրդ դրամ՝ նախորդող տարվա՝ 2024-ի նկատմամբ աճելով 11.9 տոկոսով, հայտնում է Արմենպրեսը:

Հարկային եկամուտները կազմել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ՝ 2024 թվականի նկատմամբ աճելով 14 տոկոսով։

Ծախսային մասը նույնպես աճել է. ծախսերը հունվար-դեկտեմբերին կազմել են 3 տրլն 305.3 մլրդ դրամ, 2024-ի նկատմամբ աճը 11.8 տոկոս է։

Leave a Comment