Բելգիահայ շեֆ-խոհարար, կրկնակի Michelin աստղով պարգևատրված Կարեն Թորոսյանին հրավիրել են մասնակցելու հանրահայտ Convergence գաստրոնոմիական նախագծին Դանիայում, հայտնել է խոհարարն Ինստագրամում:
Լայնամասշտաբ նախագիծը համախմբում է աշխարհի լավագույն խոհանոցների (The World’s 50 Best Restaurants Top 100) ցուցակում ընդգրկված ավելի քան 60 առաջատար ռեստորանների։
Միջոցառումն անցկացվել է մայրաքաղաք Կոպենհագեն հունվարի 29-ից փետրվարի 2-ը։
Թորոսյանը Gault&Millau 2025-ի վարկածով ճանաչվել է տարվա շեֆ-խոհարար, իսկ նրա Bozar («Բրյուսել») ռեստորանն ընդգրկված է աշխարհի լավագույն ռեստորանների վարկանիշում։
