Իրանի և ԱՄՆ-ի ուղիղ բանակցությունները հնարավոր են, բայց 2 պայմանով. Խամենեիի խորհրդական

https://arm.sputniknews.ru/20260203/irani-ev-amn-i-ughigh-banakcutjunnery-hnaravvor-en-bajc-2-pajmanvov-khameneii-khvorhrdakan-98336933.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90419052_0:0:1422:1066_1920x0_80_0_0_bd7ce9104e18970154e2d2269a72c9c1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, ալի շամխանի

այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, ալի շամխանի

Բաժանորդագրվել

Իրանցի քաղաքական գործիչը մեկնաբանել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության մասին հարցը։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները, եթե անուղղակի շփումների ժամանակ փոխըմբռնման հասնեն։

«Դրանց (ուղիղ բանակցություններին – խմբ.) պետք է նախորդեն անուղղակի բանակցությունները։ Եթե փոխըմբռնում ձեռք բերվի, և եթե դա արագ տեղի ունենա, ապա հնարավոր կլինի անցնել ուղիղ բանակցությունների», – լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Շամխանին։

Նրա խոսքով` այդ դեպքում բանակցությունները կառնչվեն միայն միջուկային հարցին։ Նման սահմանափակումը, ըստ Շամխանիի, բանակցությունների պայմանն է։

Բացի այդ, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականը երկխոսության երկու պայման է նշել. առաջինը՝ այն պետք է տեղի ունենա առանց սպառնալիքների մթնոլորտի և սպառնալիքային գործիքների կիրառման, երկրորդը՝ երկու կողմերն էլ պետք է արդարացիորեն ներկայացված լինեն բանակցությունների սեղանի շուրջ. բանակցությունները պետք է սկսվեն փոխըմբռնման հասնելուց հետո՝ առանց անտրամաբանական և անհիմն պահանջների։

«Եթե բանակցությունները սկսվեն իմ նշած երկու պայմանների դեպքում… ապա, իհարկե, կա ամերիկյան կողմի հետ ուղղակի և անուղղակի հանդիպումների հնարավորություն», – նշել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը փետրվարի 6–ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը՝ երկրների միջև պահպանվող լարվածության ֆոնին։

Leave a Comment