«Եթե Իրանի հետ համաձայնության չհասնենք, հավանաբար վատ բաներ տեղի կունենան»․ Թրամփ

«Եթե Իրանի հետ համաձայնության չհասնենք, հավանաբար վատ բաներ տեղի կունենան»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ ամերիկյան մեծ նավեր են շարժվում դեպի Իրան: «Ես կցանկանայի համաձայնության գալ Իրանի հետ: Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ: Եթե համաձայնության հասնենք, դա շատ լավ կլինի, բայց եթե ոչ, ապա, հավանաբար, վատ բաներ տեղի կունենան»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ Օվալաձև աշխատասենյակում փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ։

Երբ նրան հարցրել են, թե ինչ կարող է պատահել, եթե ինչ-որ բան այնպես չգնա, Թրամփը պատասխանել է, որ «հիմարություն կլինի իմ կողմից խոսել այդ մասին»:

Leave a Comment