Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Վարդաղբյուրի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Վարդաղբյուրի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյանց լեռնանցքը (ձյուն) կիսակցորդների համար փակ է։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզում, Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արարատի մարզում տեղ-տեղ մառախուղ է։

Leave a Comment