«Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի»,-ասել է Սիմոնյանը։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-6-ը պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում։
«Այցն իմ գործընկեր տիկին Մատվիենկոյի հրավերով է, և նախատեսվում է հանդիպում իր հետ, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի հետ»,-նշել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել TRIPP նախագծին։
«Մենք հաստատում ենք պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով: Բայց նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին՝ անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: