ՀՀ մի շարք համայնքներում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում – Armenia Today

Արագածի տարածաշրջանում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բնակավայր առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ ձյուն է տեղում, հայտնել է ՀՀ ճանապարհային դեպարտամենտը:

Աշոցքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Հրազդանի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Վարդաղբյուրի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment