««Նիկոլի Հայաստանը» վերածվել մի մեծ «Էփշտեյնի կղզու»․ Արմեն Աշոտյան

««Նիկոլի Հայաստանը» վերածվել մի մեծ «Էփշտեյնի կղզու»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Էպշտեյնի գործին» առնչվող մոտ երեք միլիոն փաստաթղթերի հրապարակման քննարկումները հասել են նաև հայկական մեդիատիրույթ և սոցցանցեր։
Դառը ժպիտով եմ հետևում այդ աժիոտաժին։
«Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»։
Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, շատ ավելի անբարո է, զզվելի և տմարդի։
Ավելին, գեոպոլիտիկ առումով ևս դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները։
Ուստի երբ Փաշինյանը հայ ժողովրդից կերտում է իր արժեքներն ու արժանապատվությունն ուրացող բնակչություն, այլոց աչքի գերաններն անգամ խամրում են գեոպոլիտիկ սեքս-տուրիզմի ուղղության վերածվող մեր դառն իրականության համեմատ»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան

Leave a Comment