
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադները 2 բուժառուի տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվում են նրանց ընդունել․ այս հարցը պետք է մտահոգի Առողջապահության նախարարին․
«Այսօր՝ փետրվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադները 2 բուժառուի՝ մեկին Մալաթիա-Սեբաստիա, մյուսին էլ՝ Արաբկիր վարչական շրջաններից անգիտակից վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սակայն արդեն 40 րոպե է հրաժարվում են բուժառուներին ընդունել՝ չպատճառաբանելով, թե ինչու»։
Աղբյուրը` Գագիկ Շամշյան