Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարացման միջնորդության մասին որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 3-ին, ժամը 11։30-ին, նշել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ ներկայացված միջնորդությունն իր բնույթով ավելի խիստ էր, քան սկզբնական կալանքի միջնորդությունը։ «Խոսքը վերաբերում է իրավունքների սահմանափակման ծավալին։ Տեսակցությունների մասով ավելի խիստ միջնորդությունն էր, քան սկզբնական կալանքի միջնորդության մասին որոշումը»,- ասել է Մելիքյանը։
Փաստաբան Արսեն Բաբայանը հավելել է, որ հատուկ ակնկալիք չունի, քանի որ դատարանում տեղի ունեցողը կապ չուներ իրավաբանության հետ։
