Փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում կգումարվի Եպիսկոպոսաց ժողով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով: Եվ այս ֆոնին շարունակվում են քրեական գործեր հարուցվել հոգևորականների դեմ:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ իշխանությունը քրեական գործեր է հարուցում հոգևորականների նկատմամբ, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել եպիսկոպոսաց ժողովին»։
Հարցվածների կարծիքները տարբեր էին․ մի մասը դա համարեց անընդունելի, մյուսները փորձեցին դիտարկել օրենքի շրջանակում։
«Եթե հոգևորականները իրոք հոգևորական են, դեմ եմ, բայց եթե հոգևորական չեն, ճիշտ են անում»,- ասաց հարցված կանանցից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ հոգևորականն էլ պետք է իրեն ճիշտ պահի: «Թող հոգևորականը իրան ճիշտ պահի, պետությունն էլ իրան չնախատի»,- ասաց նա։
Հարցվածների մի մասն էլ դժվարացավ հստակ դիրքորոշում հայտնել. «Ճիշտն ասած չեմ խորացել, ստույգ պատասխան չեմ կարող տալ, բայց նորմալ չեմ համարում»։
«Եթե սխալ բան ա արել, ուրեմն հոգևորականն արդեն սովորական քաղաքացի ա ու պիտի պատասխան տա։ Սա եկեղեցու դեմ չի»,- ասաց մի տղամարդ՝ հավելելով, որ նա Փաշինյանին չի պաշտպանում։
«Իհարկե՝ ոչ, շատ սխալ է։ Չի կարելի սրբությանը կպնեն։ Վերջիվերջո քրիստոնյա ժողովուրդ ենք։ Իշխանությունն ամեն ինչի համար սխալ է վարվում։ Զոհվածների ծնողներին քարշ տվեցին Եռաբլուրում, ամեն ինչ տեսել ենք»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։