Քննչական կոմիտեում, պարզվում է, խիստ կարևորում են սենյակային բույսերի խնամքը։ 2024 թվականից սկսած՝ ամեն տարի այս նպատակով պարտաճանաչ կերպով կոմիտեն գնում է սենյակային բույսերի և մշակաբույսերի խնամքի և խորհրդատվության ծառայություններ։
Ծառայություն մատուցողն էլ ամեն տարի նույն՝ «Մարիամ Մաղաքյան Անդրանիկի» ԱՁ-ն է, որից գնումը կատարվում է մեկ անձ ընթացակարգով։
Այս տարի այդ նպատակով ՔԿ-ից ԱՁ-ին փոխանցել են 640.000 դրամ, նախորդ տարի՝ 768.000 դրամ, իսկ արդեն 2024 թվականին՝ դարձյալ 640.000 դրամ։
Ըստ էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրերի՝ ձեռք բերվող ծառայության նկարագիրը հետևյալն է․ «Ծառայությունն իրականացվելու է շաբաթական առավելագույնը 1, իսկ ամսվա կտրվածքով՝ 3-4 անգամ, իսկ տարվա կտրվածքով՝ մինչև 25.12.2026թ՝. 40 անգամ: Ծառայության մեկ այցի արժեքը պետք է կազմի 16.000 ՀՀ դրամ»;
Ծառայությունն իր մեջ ներառելու է դրսի դեկորատիվ բույսերի համար խորհրդատվական ծառայություն, պարարտանյութերի տրամադրում, խնամք, պարարտացում, մոլախոտերի հեռացում, սրսկումներ։