Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանին | ՄԱՄՈՒԼ.ամ

Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանին։
     «Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 2 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճդապի Ամանի:
     Դեսպանը ընդհանուր գիծերով ներկայացուց Իրանի պարզած ներկայ վիճակը եւ տարածաշրջանէն ներս խաղաղութեան հաստատման գծով անոր մօտեցումները: Ան նաեւ անդրադարձաւ Հայաստանի եւ Իրանի գործակցութեան:
     Հանդիպման աւարտին, դեսպան Ամանի յայտնեց, թէ շուտով պիտի վերադառնայ Իրան եւ Լիբանանի մէջ նախապէս ծառայած դեսպան մը պիտի փոխարինէ զինք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment