Ռուսաստանն ԱՄՆ-ին խոչընդոտների վերացման առաջարկներ է փոխանցել․ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260202/rusastann-amn-in-khvochyndvotneri-veracman-arajarkner-e-pvokhancel-agn-98334092.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404590_0:0:1600:1201_1920x0_80_0_0_fe71bde3ef6c758e5e751c7cb5b6954c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ամն, արտաքին գործերի նախարարություն (ագն), ուկրաինա

ռուսաստան, ամն, արտաքին գործերի նախարարություն (ագն), ուկրաինա

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին խոսելը ներկայումս դժվար է, դա կենդանի և անընդհատ գործընթաց է:

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լիարժեք առողջացման ճանապարհին առկա խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկներ։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Ինչպես նշված նախարարության տարածած հայտարարության մեջ, երկխոսության ընթացքում կարևոր է քննարկել իրապես նշանակալի հարցեր` ներառյալ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և Ռուսաստանի բռնագրավված դիվանագիտական սեփականության վերադարձը։

«Մենք կարծում ենք, որ պետքարտուղարությունում պատշաճ հետաքրքրություն կցուցաբերեն այս առանցքային թեմաների նկատմամբ և չեն գնա Ջո Բայդենի օրոք արդեն փորձարկված այն փակուղային ճանապարհով, երբ դրանք շաղկապվում են կողմնակի քաղաքական սյուժեների հետ»,-ասված է 2025 թվականի դիվանագիտական գործունեության արդյունքների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի շրջանակներում ԶԼՄ-ների հնչեցրած հարցերի պատասխանում։

ԱԳՆ-ից նշել են, որ այս դեպքում ամերիկացիների համար համագործակցության բավականին հեռանկարային և շահավետ հորիզոններ կբացվեն այն ոլորտներում, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ինքն է դասում իր առաջնահերթությունների շարքին. դրանք են՝ ածխաջրածինները, կրիտիկական նշանակության հանքանյութերը և հազվագյուտ հողային տարրերը, համագործակցությունը Արկտիկայում, արհեստական բանականությունը, տիեզերքը և շատ այլ ուղղություններ։

Ընդգծվում է, որ ներկա պահին դժվար է խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին, քանի որ դա կենդանի և անընդհատ գործընթաց է։

ՌԴ ԱԳՆ-ն հենվում է այն բանի վրա, որ այս պահին ռուս-ամերիկյան երկխոսությունը գրեթե անընդմեջ ընթանում է տարբեր մակարդակներում և մի քանի ձևաչափերով։

Նախարարությունից հավելել են, որ կարևոր նշանակություն ունեն ուկրաինական կարգավորման շուրջ շփումները, սակայն դա միակ թեման չէ, որն արժանի է ուշադրության և պետք է քննարկվի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։

Leave a Comment