Երևանում ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարվել – Armenia Today

Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանն առաջին անգամ ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարել, հայտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վիրահատությունը կատարվել է հունվարի 28-ին, հեռացվել է շագանակագեղձի քաղցկեղ։

«Մի քիչ հոգնած եմ, բայց շատ հուզված եմ, ոգևորված եմ։ Հիվանդն ուներ շագանակագեղձի քաղցկեղ և կատարեցինք լավագույն բուժման եղանակով՝ ռոբոտ – ասոցացված վիրահատություն»,- վիրահատությունից հետո ասել է Ծատուրյանը։

Leave a Comment