ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարի 9-ին այցելելու է Հայաստան: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց՝ Վենսի այցով կդրվի TRIPP ուղու գործնական քայլերի հիմնաքարը։
Արդյո՞ք Վենսի այցը կարելի է դիտարկել որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներգրավվածության նոր փուլ։ Քաղաքագետի խոսքով դրա առաջին և տեսանելի վկայությունները օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ և երկկողմ հայտարարություններն ու հուշագրերն էին Հայաստանի հետ։
Ռիսկերի մասին խոսելիս Սաֆարյանն ասաց՝ աշխարհում չկա որևէ պատասխանատու դերակատար, որը պատրաստ լինի վտանգի տակ դնել այն բազմամիլիարդ ներդրումները, որոնք Միացյալ Նահանգները նախատեսում է իրականացնել Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
