Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ

Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ

1985-ին հիմնադրված Պոլիտեխնիկի նախակրթարանում վերջին տարիներին իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ՝ ստեղծելով ժամանակակից, անվտանգ և հարմարավետ միջավայր՝ երեխաների ստեղծագործական և ճանաչողական կարողությունների զարգացման համար։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Նախակրթարանը նախատեսված է նախադպրոցական տարիքի (2-6 տարեկան) երեխաների համար և գործում է STEAM ուղղվածությամբ։ STEAM-ը (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա, արվեստ և մաթեմատիկա) նպաստում է երեխաների տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և ստեղծագործ մոտեցման զարգացմանը։ Ուսուցումը կազմակերպվում է նախադպրոցական կրթության հիմնական ծրագրով, ինչպես նաև գործում են ռոբոտաշինության, անգլերենի, ռուսերենի և շախմատի խմբակներ։

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի և Պոլիտեխնիկի համագործակցությամբ ռոբոտաշինության ծրագիրը ներդրվել է նաև համայնքային մանկապարտեզներում՝ ժամանակակից կրթական մոտեցումները հասանելի դարձնելով ավելի լայն շրջանակի երեխաների համար»,- գրել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment