Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՀՀ-ում է


Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։


 


«Օդանավակայանում մեր թիմին և ՀՖՖ պատվիրակությանը դիմավորել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և երկրպագուները»,-նշում են ֆեդերացիայից:


 


Նշեցնք՝ հունվարի 31-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում:


 


Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն և լքեց պայքարը: 


 


Հիշեցնենք, որ հայաստանի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: B խմբում Հայաստանի ազգային հավաքականը 7 միավորով գրավել էր առաջին տեղը: 


 


 

Դիտումների քանակ4

Leave a Comment