Արշակ Սրբազանն այս ամենին հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով․ Սերգեյ Հարությունյան





«Մենք այննպիսի իրավիճակում ենք, որ կարելի է ասել՝ արդեն ամեն ինչ նախօրոք հաճախ կանխորոշված է լինում, բայց ինչևէ, եթե այստեղ եմ, ուրեմն,  հույս ունեմ, որովհետև գիտեմ՝ ի սկզբանե կալանքը բավարարելն անհիմն էր»,- այս մասին դատարանի առջև լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ այսօր Արշակ սրբազանի խափանման միջոցի պարագայում փոփոխություն կլինի։

 Թեև փաստաբանը միաժամակ հիշեցրեց, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում՝ նկատի ունենալով իրավական համակարգում ճնշումները,ԲԴԽ համակարգի կողմից դատավորների նկատմամբ ճնշումները։

Լրագրողի ճշտող հարցին, թե այս գործով իրեղեն ապացույցը անհետանոլու մասին տեղեկությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, Հարությունյանն ասաց․

«Այս պահին որևէ ստույգ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե՞ դա համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ։ Կփորձեմ, ամեն դեպքում,  այսօր քննիչներից ճշտել։Ինչ վերաբերում է մարտավարության տեսանկյունից,   կարծում եմ՝ դա ինչ-որ արժեքավոր բան կարող է փոխել, մնացածը ժամանակը ցույց կտա»։

Փաստաբանն ամեն դեպքում զավեշտ համարեց այն,որ  կալանավայրում գտնվող չորս սրբազաններից երեքի գործը նույն դատավորի մոտ է գտնվում։

Նա նաև տեղեկացրեց, որ Արշակ  սրբազանին վերջին անգա վերջին անգամ  տեսակցել է երկու օր առաջ։

«Տրամադրությունը, ինչպես մի, շատ լավ էր։ Այս ամենին նա շատ հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով։ Հասկանում է, որ այս ամենի նպատակը և պատճառը»,- նշեց Հարությունյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։



Leave a Comment