Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ նա առողջությունը վերականգնում է տանը

Ադրբեջանից հայրենադարձված Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը՝ հարազատների շրջապատում շարունակելով առողջության վերականգնումը։

Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, «Փաստինֆո»-ին հայտնել է, որ հայրիկին տուն են տեղափոխել ուրբաթ օրը։ Նրա խոսքով՝ վիրահատությունից հետո Վագիֆ Խաչատրյանի վիճակը կայուն է և շարունակում է բարելավվել։

Հիշեցնենք, որ ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը վիրահատության էր ենթարկվել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում։

Leave a Comment