Ու՞ր է ուզում տեղափոխվել Բենզեման

«Ալ-Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։ Նա վերջնականապես որոշել է լքել ներկայիս թիմը, և ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթները Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Foot Mercato-ի տեղեկություններով՝ Բենզեման լրջորեն հետաքրքրված է «Ալ-Հիլալ» տեղափոխությամբ։

Նշվում է, որ տրանսֆերի իրականացման համար անհրաժեշտ է Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամի (PIF) համաձայնությունը, որը դեռևս չկա։

Եթե տեղափոխությունը կայանա, Բենզեման կմիանա առաջնության միանձնյա առաջատարին։ «Ալ-Հիլալը» ներկայումս գլխավորում է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր մոտակա հետապնդողներին՝ «Ալ-Նասրին» և «Ալ-Ահլիին», գերազանցելով երեք միավորով։

Leave a Comment