ԶՈւ հոգևոր առաջնորդության առջև խնդիր են դրել միանալ Եկեղեցու «բարենորոգմանը»․ Արտաշես սարկավագ Աջապահյան

Շիրակի թեմից Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը Միքայել Սրբազանի եղբորորդին է, կասկած չունի, որ դատարանը կբավարարի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Նրա համոզմամբ՝ դատավորների որոշումներն արդեն կանխատեսելի են։

«Երկար մտածելու խնդիր չկա, բնականաբար, կերկարացնեն կալանքը, խափանման միջոցը կպահպանեն»,- ասաց նա։

Անդրադառնալով ԶՈՒ-ում հոգևոր առաջնորդության հետ կապված Պաշտպանության նախարարի որոշմանը, Արտաշես սարկավագն ասաց․ «Եես անձամբ շատ գնդերեցների ճանաչել եմ ու իրենց ծառայության ընթացքից խոսել են, պատմել են։ Կարող եմ ասել՝  շատ կարևոր էր գնդերեցների ներկայությունը բանակում՝ և՛ զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված, և՛  զինծառայողներին պաշտպանելու։ Քրիստոս մեզ ասում է, որ ծառը պտուղներով է ճանաչվում և պետք է մենք գործով ճանաչենք մարդկանց։ Իրենք իրենց քրիստոնյա են անվանում՝ հայ եկեղեցու հետևորդ, բայց իրենք նույն եկեղեցին, որին իրենց հայրն են համարում, մայրն են համարում, դուրս են հանում բանակից։ Հակառակ դեպքում՝ որևէ իմաստ չուներ գնդերեցների ինստիտուտը լուծարելու»։

Leave a Comment