Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հիվանդանոցներից մեկում արտառոց և միաժամանակ վտանգավոր դեպք է գրանցվել, երբ մի տղամարդ շտապօգնության բաժանմունք է դիմել բավականին անսովոր խնդրով։ Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ պացիենտի ուղիղ աղիքում հրետանային արկ կա։ Այս հայտնագործությունը մեծ իրարանցում է առաջացրել բժշկական անձնակազմի շրջանում, քանի որ կար լուրջ մտավախություն, որ հնամյա զինամթերքը կարող է պայթել հենց հիվանդանոցի ներսում։
Անվտանգության կանոններից ելնելով՝ հիվանդանոցի ղեկավարությունն անմիջապես կանչել է սակրավորների և իրականացրել շենքի մի հատվածի մասնակի տարհանում։ Մինչ մասնագետները ժամանելուց հետո բժիշկները ստիպված են եղել սպասել՝ վտանգի տակ չդնելու համար թե՛ իրենց, թե՛ մյուս հիվանդների կյանքը։ Դեպքի վայր ժամանած սակրավորները հետազոտել են առարկան և հաստատել, որ այն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հավաքածուի նմուշ է, որն այլևս պայթյունավտանգ չէ։
Միայն սակրավորների եզրակացությունից հետո վիրաբույժները կարողացել են անցնել գործի և հեռացնել օտար մարմինը տղամարդու մարմնից։ Բժշկական հաստատությունից հայտնել են, որ վիրահատությունը հաջող է անցել, և տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։
Բժիշկները հայտնել են, որ առարկան ունեցել է 16 սմ երկարություն և 4 սմ տրամագիծ:
