Դալայ Լաման արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ աուդիոգրքի լավագույն հնչյունավորման համար

Տիբեթյան բուդդիզմի հոգևոր առաջնորդ, 14-րդ Դալայ Լամա Թենզին Գյացոն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ աուդիոգրքի լավագույն հնչյունավորման համար: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Նորին Սրբություն Դալայ Լաման պարգևատրվել է «Գրեմմի» մրցանակով, ինչն ընդգծում է համընդհանուր պատասխանատվության և կարեկցանքի կարևորությունը: «Գրեմմի» մրցանակը «Աուդիոգրքի լավագույն հնչյունավորում» անվանակարգում շնորհվում է «Մեդիտացիաներ. Նորին Սրբություն Դալայ Լամայի մտորումները» աուդիոգրքին»,- ասվում է Դալայ Լամայի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Leave a Comment