ԱԽ քարտուղարը եվրոպացի պաշտոնյային է ներկայացրել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

ԱԽ քարտուղարը եվրոպացի պաշտոնյային է ներկայացրել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

2 փետրվարի 2026 – 18:38 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մթնոլորտում։

Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության շարունակական զարգացումը և ընդլայնումը։

Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության ընդգրկուն օրակարգը՝ հատուկ ուշադրությամբ անդրադառնալով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ փուլի տրամադրմանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment