Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգի մի շարք հարցեր, կարևորել Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ մասի տրամադրումը

Քաղաքականություն

02.02.2026 | 18:29

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը:

«Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև քննարկել ՀՀ-ԵՄ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր՝ կարևորելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Leave a Comment