Մալաթիա-Սեբաստիայի 2 պաշտոնյա մեղադրվում են հարյուր հազարավոր դրամների կաշառք ստանալու մեջ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյա, տեղյակ լինելով առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքի մասին, 2025 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին նրանից պահանջել են գումար՝ մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումները չարձանագրելու համար, տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ հրապարակման՝ նրանցից մեկը քաղաքացուց 200 հազար դրամ է ստացել, մյուսի գումարի չափը չի նշվում։

Պաշտոնատար երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ ՔՕ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը,  պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով): Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Կաշառք տված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով):

Leave a Comment