«Ռեալը» մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել տրանսֆերային քաղաքականության մեջ

Մադրիդի «Ռեալը» մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել տրանսֆերային քաղաքականության մեջ։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» կարող է հրաժարվել իր սկզբունքից, այն է՝ մեծ գումարներ չվճարել 20 տարեկանից բարձր ֆուտբոլիստների համար, եթե նրանք ազատ գործակալի կարգավիճակ չունեն։ Մադրիդցիներն այս բացառությունը պատրաստ են անել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայի համար։ Նշվում է, սակայն, որ փարիզյան ակումբի հետ բանակցությունները կարող են բարդ ընթանալ։

Բացի Վիտինյայից, «Ռեալի» տեսադաշտում է ևս մեկ տաղանդավոր խաղացող։ Խոսքը «ԱԶ Ալկմարի» 20-ամյա կենտրոնական կիսապաշտպան Քես Սմիթի մասին է։

Leave a Comment