Դատական ակտի կատարումը՝ աննախադեպ արագությամբ. իրավաբանները՝ հոգևորականների դեմ գործերի մասին – CIVILNET

Լիա Ավագյան Հայաստանում դատական բազմաթիվ ակտեր տարիներով չեն կատարվում, մինչդեռ եպիսկոպոսների դեպքում քրեական գործի հարուցումը և դատական ակտի կատարումը տեղի է ունենում աննախադեպ արագությամբ, նշում է միջազգային իրավական հարցերով մասնագետ Արա Ղազարյանը։ Իսկ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ Հայաստանում չկա դատական պրակտիկա, երբ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կարգավիճակի հարցերը քննարկվել են քաղաքացիական դատարաններում։ Կիրակի հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանությունները արգելել են մի շարք բարձրաստիճան հոգևորականների ելքը երկրից՝ Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների ժողովից մի քանի օր առաջ։ Հունվարի 31-ին որպես մեղադրյալ Քննչական կոմիտե էին հրավիրվել Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին։ Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի […]

Leave a Comment