https://arm.sputniknews.ru/20260202/episkvopvosac-zhvoghvovi-masvov-qnnarkumner-en-yntanum-majr-atvor-98321820.html
Եպիսկոպոսաց ժողովի մասով քննարկումներ են ընթանում․ Մայր աթոռ
Եպիսկոպոսաց ժողովի մասով քննարկումներ են ընթանում․ Մայր աթոռ
Sputnik Արմենիա
6 բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T17:18+0400
2026-02-02T17:18+0400
2026-02-02T17:31+0400
գուգարաց թեմի առաջնորդ հովնան եպիսկոպոս հակոբյան
եպիսկոպոս
եպիսկոպոսաց ժողով
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/19/98090322_0:63:1200:738_1920x0_80_0_0_3fc55d701a263e3510e61321dd3153a3.png.webp
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։Հիշեցնենք՝ հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։Բացակայելու արգելք է սահմանվել Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդների՝ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նկատմամբ։Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/19/98090322_67:0:1134:800_1920x0_80_0_0_a83da57c44145604978778c5345f20e3.png.webp
գուգարաց թեմի առաջնորդ հովնան եպիսկոպոս հակոբյան, եպիսկոպոս, եպիսկոպոսաց ժողով, մայր աթոռ սուրբ էջմիածին
գուգարաց թեմի առաջնորդ հովնան եպիսկոպոս հակոբյան, եպիսկոպոս, եպիսկոպոսաց ժողով, մայր աթոռ սուրբ էջմիածին
6 բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։