ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են օդանավակայանի վրա և կրակ բացել թուրքական ինքնաթիռի վրա


Միջազգային


Թուրքական «Ենի Շաֆակ» թերթի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինված կողմնակիցները հարձակվել են Նիգերի մայրաքաղաք Նիամեյի օդանավակայանի վրա, որը շահագործվում է թուրքական օպերատորի կողմից։

Նշվում է, որ Նիգերիայի ռազմաօդային ուժերին պատկանող թուրքական արտադրության HÜRKUŞ-C մարտական ​​​​ուսուցողական ինքնաթիռը խոցվել է:

Աղբյուրների համաձայն՝ հարձակվողները կարողացել են ներխուժել օդանավակայան, որտեղ վնասել են մի քանի քաղաքացիական ուղղաթիռներ և մեկ թեթև ինքնաթիռ։ Հարձակումից հետո զինյալները հայտնաբերվել և ոչնչացվել են «Աֆրիկա կորպուսի» ստորաբաժանումների կողմից։


Leave a Comment