Ճապոնական ընկերությունների 75%-ը արհեստական բանականության տեխնոլոգիաներ է օգտագործում իրենց ամենօրյա աշխատանքում։ Այս մասին հայտնի է երկրի ֆինանսների նախարարության կողմից անցկացված ուսումնասիրությունից։
Ընդամենը հինգ տարի առաջ ընկերությունների միայն 11%-ն է օգտագործել արհեստական բանականություն։ Այժմ խոշոր ընկերությունների 89%-ը նման տեխնոլոգիաներ է օգտագործում իրենց ամենօրյա գործունեության մեջ։ Ավտոմոբիլային և սննդի ծառայությունների ոլորտներում այս մասնաբաժինը հասնում է 90%-ի։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներն առավել հաճախ կիրառվում են փաստաթղթերի պատրաստման, տեղեկատվության որոնման ու հավաքագրման, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքների մշակման համար։ Մասնավորապես, չաթ-բոտերի ներդրումը զգալիորեն թեթևացնում է հեռախոսային ծառայությունների ծանրաբեռնվածությունը, իսկ էլեկտրոնային նամակագրության մեջ ԱԲ-ի կիրառումը թույլ է տալիս խնայել տասնյակ աշխատանքային ժամեր։ Միևնույն ժամանակ, ճապոնական ընկերությունները հայտարարել են անհրաժեշտ հմտություններ ունեցող մասնագետների պակասի և ԱԲ-ի օգտագործման ժամանակ տեղեկատվության արտահոսքի վտանգի մասին։

