Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու-Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026-ի մրցանակաբաշխությանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Մրցանակաբաշխությանը կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այսօր արդեն աշխատանքային այցով մեկնել է Աբու-Դաբի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ պատմական խաղաղության պայմանագիրը մարմնավորում է երկխոսության և համակեցության մշակույթի խթանման նպատակները։ Նա […]