«Ընտրություններից հետո նայելու եք միմյանց աչքերին»․ Նաիրի Հոխիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի խելակորույս են դառնում մարդիկ՝ կարծելով, թե կյանքն ավարտվում է դրանից հետո, և ամեն ինչի վրայով պետք է անցնել այդ ճանապարհին։
     Իրականում ընտրությունները կարևոր փուլ են երկրի ու ժողովրդի կյանքում՝ ազատվելու հրեշից և դեպի զարգացում գնալու համար։ Ընտրությունները նաև մրցակցություն են գործող իշխանության ու ընդդիմադիր տարբեր ուժերի միջև, որոնցից ամեն մեկը ձգտում է վերցնել իշխանությունը։
     Բայց անկախ ամեն ինչից, հիշեք, որ երբեք չի կարելի կորցնել դեմքը և բարոյական կերպարը, որովհետև ընտրություններից հետո լինելու է կյանք, նայելու եք միմյանց աչքերին»։

Leave a Comment