Եթե «խաղաղության պրոցեսը» ՀՀ-ում Արցախի շենքը Ադրբեջանի թատրոնի վերածելն է, թող լինի. փաստաբան

Եթե «խաղաղության պրոցեսը» ՀՀ-ում Արցախի շենքը Ադրբեջանի թատրոնի վերածելն է, թող լինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

«Մենք 2022 թվականի ՀՀ ԱԳՆ-ի կողմից տրված փաստաթուղթը, որով նշվում է, որ Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում գրանցված է  որպես դիվանագիտական մարմին, Արցախի պաշտոնատար անձինք կրում էին և շարունակում են կրել դիվանագիտական անձնագրեր, նրանց պատկանող մեքենաներին տալիս էին դիվանագիտական համարանիշներ։ Եթե լավ այդպիսի սուբյեկտ չկա, ապա վկայականում ինչո՞ւ եք նշել ԼՂ հանրապետություն, ո՞ր թվականից է որոշվել, որ այդպիսի սուբյեկտ չկա։ Մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընդունում էիք դա, ինչպե՞ս է ստացվում, որ հիմա չե՞ք ընդունում, ի՞նչ է փոխվել։ Սա իրենք կարող են ներկայացնել որպես խաղաղության գործընթաց, բայց եթե «խաղաղության պրոցեսը» ՀՀ-ում Արցախի շենքը Ադրբեջանի դրամատիկական թատրոնի վերածելն է, թող այդպես լինի»,- ասաց նա։

Leave a Comment