Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի հրամանատարները օրենսդիրներին հայտնել են, որ Իրանի ռազմական շտաբը ակտիվ ռեժիմի մեջ է, և նրա ուժերը պատրաստ են ցանկացած պահի ներգրավվել հակամարտության մեջ և արձագանքել ցանկացած թշնամական գործողության:
Այս մասին հաղորդում է Iran International-ը։ Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաին հայտնել է, որ ավագ հրամանատարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է տարածաշրջանային զարգացումների, ռազմական տեղակայումների և անվտանգության իրավիճակի մասին։
Ռեզայիի խոսքով՝ հրամանատարը օրենսդիրներին ասել է, որ Իրանը բարձր մակարդակի հետախուզական վերահսկողություն ունի իր հակառակորդների նկատմամբ և հետևում է նրանց բոլոր շարժումներին՝ հավելելով, որ պատրաստվել են օպերատիվ պլաններ ցանկացած հնարավոր բախման համար։