Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, եթե նա ցանկանա գալ Մոսկվա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով.
«Զելենսկին առաջարկում է շփումներ։ Պուտինը նշել է, որ դրանք հնարավոր են Մոսկվայում։ Սա մնում է մեր դիրքորոշումը։ Այն բավականին հետևողական է: Այնուամենայնիվ, Կրեմլում չեզոք տարածքում հանդիպումը ներկայումս չի քննարկվում»,- պարզաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի անվտանգության հարցերով եռակողմ խմբի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Աբու Դաբիում չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։
«Ուկրաինական կարգավորումը բարդ, բազմակողմանի գործընթաց է. որոշ հարցերում մեզ հաջողվել է մոտենալ լուծմանը, մինչդեռ մյուսների վերաբերյալ՝ դեռևս ոչ», – հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։