Իրանն ու ԱՄՆ-ը հնարավոր է բարձր մակարդակի բանակցություններ սկսեն առաջիկա օրերին – CIVILNET

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին, որոնց կարող են մասնակցել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին գրել է Tasnim-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին։ Իրանական լրատվամիջոցը նշում է, որ թեև հանդիպման ստույգ ժամկետն ու վայրը դեռևս վերջնականապես հստակեցված չեն, սակայն սպասվում է, որ քննարկումները կընթանան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղաին նույն օրը հայտարարել է, որ Թեհրանն այժմ մանրակրկիտ ուսումնասիրում է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների կառուցվածքը՝ առաջնահերթություն տալով պատժամիջոցների վերացմանը և ազգային շահերի պաշտպանությանը։ Անդրադառնալով բանակցային գործընթացի նպատակներին՝ Բաղաին շեշտել է, […]

Leave a Comment