Ռուսաստանի Օրենբուրգի մարզում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր


Միջազգային


Փետրվարի 2-ին Օրսկում (Օրենբուրգի մարզ) ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին գրում է TACC-ը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է երեք մարդ, գրում է արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Նրանց տվյալներով՝ ինքնաթիռում եղել է մեկ օդաչու և երկու կուրսանտ։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:


Leave a Comment