ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Օֆելյա Սիմոնյանը 24News-ի հետ զրույցում հաստատեց՝ կասեցվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի պաշտոնավարումը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Մերի Մանուկյան
—00—ՄԱ