Հոտնկայս ծափահարություններ. Ամերիկահայ երգչուհի Շերը՝ «Գրեմմի-2026»-ի մրցանակակիր

Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան)
2026 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի «Կարիերայում
ձեռքբերումների (Lifetime Achievement Award) համար»։

«Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել
2026 թվականի փետրվարի 1-ին Լոս Անջելեսում։

Դահլիճը ոտքի է կանգնել, երբ աշխարհահռչակ երգչուհին
բեմ է բարձրացել։ Շերին դիմավորել են օվացիայով։

Նա եղել է հանդիսավոր միջոցառման հաղորդավարներից
մեկը։

1946 թվականին ծնված Շերը իր ավելի քան կեսդարյա
կարիերայի ընթացքում դարձել է երաժշտական ​​ինդուստրիայի պատմության մեջ ամենաշատ ձայնագրություններ
(ավելի քան 100 միլիոն օրինակ) վաճառած երգչուհիներից մեկը։

 

 

Leave a Comment